Իսպանիայի Գավաթ. Ռեալը 1/16 եզրափակիչը հաղթահարեց առանց դժվարության

Իսպանիայի Գավաթ. Ռեալը 1/16 եզրափակիչը հաղթահարեց առանց դժվարության

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ունիոնիստաս» թիմին, որը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում: «Արքայական» ակումբը հաղթել է 3:1 հաշվով:

18-րդ րոպեին Բեյլը բացել է հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Մորիլոն հավասարեցրել է այն: 5 րոպե անց տանտերերի ֆուտբոլիստը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Բրահիմ Դիասը խփել է «Ռեալի» 3-րդ գոլը:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը դուրս է գալիս Արքայական Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում