Դուք օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք. ՄՕԿ նախագահ

Դուք օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք. ՄՕԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՁմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին Լոզանի « Medal Plaza » հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ–ի նախագահը ողջունեց մասնակիցներին. «Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք: Երկու շաբաթվա ընթացքում արժանիորեն մուտք գործեցիք մարզական մեծ ընտանիք: Ընդմիշտ հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին»:

Թոմաս Բախը ՄՕԿ –ի դրոշը հանձնեց Կորեայի հանրապետության մարզիկներին, քանզի այդ երկրում է 2024 թ. անցկացվելու պատանեկան չորրորդ խաղերը:

Արարողությունն ավարտվեց հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Բաստիան Բեյքերի համերգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում