Կիրիոսը՝ Խաչանովի հետ սպասվող հանդիպման մասին․ նրա դեմ խաղալը բարդ է

Կիրիոսը՝ Խաչանովի հետ սպասվող հանդիպման մասին․ նրա դեմ խաղալը բարդ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Աշխարհի 26-րդ ռակետ Նիկ Կիրիոսը գնահատել է Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում իր մրցակից Կարեն Խաչանովի մարզավիճակը։

«Նա շատ ագրեսիվ խաղացող է։ Նրա դեմ խաղալը բարդ է։ Նա ուժեղ մատուցում ունի։ Կարծում եմ՝ մեր ֆորհենդները նման են իրար։ Նա կարող է առաջարկել խաղի իր ոճը»,-Կիրիոսի խոսքերն է մեջբերում մրցաշարի մամուլի ծառայությունը։

Կիրիոսն ու Խաչանովը երկրորդ անգամ են միմյանց դեմ հանդիպելու։ Առաջին անգամ նրանք մրցել են նախորդ տարի Ցինցինատիի մասթերսում։ Այդ ժամանակ 6-7, 7-6, 6-2 հաշվով հաղթել էր Կարենը։

Նշենք, որ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում