ԱՊԼ-ի չեմպիոնը կարող է զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից

ԱՊԼ-ի չեմպիոնը կարող է զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից հաղորդում է The Guardian-ը:

Հաղորդվում է, որ «երկնագույնները» խախտել են ֆինանսական Fair play-ի կանոնները: Նրանք սխալ տեղեկություններ են փոխանցել իրենց գովազդային եկամուտների մասին:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները թաքցրել են 180 մլն եվրոյից ավել կորուստը, ինչը գերազանցում է ֆինանսական Fair play-ով հատկացված 45 միլիոնը :

Գովազդային պայմանագրերի մեծ մասը կնքվել են ակումբի սեփականատեր՝ շեյխ Մանսուրի հետ կապված ընկերությունների հետ:

Հիշեցնենք, որ Անգլիական ակումբը նախորդ տարիներին էլ նմանատիպ խնդիրներ է ունեցել:

Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն այս գործերով դեռ որոշում չի կայացրել: Հարցը կարող է քննվել Մարզական միջազգային արբիտրաժային դատարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում