Ֆուլկոնտակտ կարատեի հավաքականի մարզիկ Ազատ Պարսամյանը գրավեց երրորդ պատվավոր տեղը

Ֆուլկոնտակտ կարատեի հավաքականի մարզիկ Ազատ Պարսամյանը գրավեց երրորդ պատվավոր տեղը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 17-ից 18-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում առաջին անգամ կայացած ֆուլկոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում էին քառասունից ավելի երկրներ, Հայաստանի ֆուլկոնտակտ կարատեի հավաքականի մարզիկ Ազատ Պարսամյանը գրավեց երրորդ պատվավոր տեղը։ Նշենք նաև, որ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի հավաքականն այժմ էլ պատրաստվում է մասնակցելու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանելիք շինկիոկուշին կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն, որը տեղի է ունենալու ապրիլի երեքից չորսն։

Մաղթում ենք մեր մարզիկներին հաջողություն և նորանոր հաղթանակներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում