Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեականների կազմը հայտնի է

Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեականների կազմը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 10 ներկայացուցչով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր ներկայացրել է Իտալիայի մեկնող թիմի կազմը`

Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (63կգ), Կարեն Ասլանյանը(67կգ), Մալխաս Ամոյանը (72կգ), Կարապետ Չալյանը (77կգ), Ռուբեն Ղարիբյանը (82կգ), Մաքսիմ Մանուկյանը (87կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ), Դավիդ Օվասապյանը (130կգ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում