Սիթիի և Արսենալի միջև հանդիպումը հետաձգվել է. ԱՊԼ

Սիթիի և Արսենալի միջև հանդիպումը հետաձգվել է. ԱՊԼ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև հետաձգվել է: Նախապես, հանդիպումը նշանակված էր մարտի 1-ին:

Խաղը հետաձգվեց Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի պատճառով, որը նույնպես տեղի կունենա մարտի 1-ին: Այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ասթոն Վիլայի» հետ:

Թիմերի միջև Անգլիայի առաջնության խաղի նոր ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում