Զիդան. Հույսեր եմ կապում Բեյլի հետ

Զիդան. Հույսեր եմ կապում Բեյլի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր հեռանալը.

«Գարեթը մեզ հետ է: Ես հույսեր եմ կապում նրա հետ: Չեմ դիտարկում նրա հեռանալու տարբերակը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 30-ամյա կիսապաշտպանն այսօր կարող է վերադառնալ «Տոտենհեմ»:

Ուելսին 2007-ից 2013 թվականներին է հանդես եկել լոնդոնյան ակումբում: «Ռեալը» նրան այդ պահին ռեկորդային` 100 մլն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում