Յունայթեդը պատրաստ է ամռանը վաճառել Սանչեսին

Յունայթեդը պատրաստ է ամռանը վաճառել Սանչեսին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ալեքսիս Սանչեսի հետագա կարիերայի վերաբերյալ, հաղորդում է The Sun-ը:

Նշվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 20 միլիոն եվրո դիմաց վաճառել չիլիացի հարձակվողին:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»:

Ա Սերիայի այս առաջնությունում Սանչեսը մասնակցել է 5 հանդիպման և դարձել՝ 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում