Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել

Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում է արժանացել ոսկե մեդալի` գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը: Իսկ հրումում Կարապետյանը բարձրացրել է 185 կգ-ն: Արդյունքում հայ ծանրորդը չորրորդ տեղն է զբաղեցրել` երկամարտի 345 կգ արդյունքով:

Հիշեցնենք` այսօր պայքարի դուրս կգա նաև 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Նրա ելույթը նախատեսված է ժամը 20:00-ից:

Վաղը հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում