Ռեալը սկսել է նախապատրաստվել Սոսիեդադի դեմ խաղին․ Բեյլն ու Ազարը դարձյալ մարզվել են ընդհանուր խմբի հետ

Ռեալը սկսել է նախապատրաստվել Սոսիեդադի դեմ խաղին․ Բեյլն ու Ազարը դարձյալ մարզվել են ընդհանուր խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալը» «Վալդեդեբասում» սկսել է նախապատրաստվել Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին։

«Սպիտակների» պաշտոնական կայքը հաղորդում է, որ այսօր կայացած մարզմանը անհատական ծրագրով է մասնակցել միայն Մարկո Ասենսիոն, ով շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո։

Դանի Կարվախալը և Մարիանո Դիասը մարզվել են մարզադահլիճում։ Մյուս ֆուտբոլիստները, այդ թվում Էդեն Ազարն ու Գարեթ Բեյլը մարզվել են ընդհանուր խմբում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդեն Ազարը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում կարող է վերադառնալ խաղադաշտ 2 ամիս 10 օր դադարից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում