Բարսելոնան և Ռեալը կպայքարեն Լիլի հարձակվողի համար

Բարսելոնան և Ռեալը կպայքարեն Լիլի հարձակվողի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Բարսելոնան» և «Ռեալը» մտադիր են ձեռք բերել «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենին: Իսպանական գրանդները պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստին ամռանը, հայտնում է Le10sport-ը։

Նիգերիացի 21-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 գոլով։

Նշենք, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ման Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում