Ալվարո Մորատան վնասվածք է ստացել

Ալվարո Մորատան վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 27-ամյա իսպանացին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, իսկ վերականգնման մասին առայժմ հստակ ժամկետներ չկան:

Առջևում Լա լիգայի 2 հանդիպում կա, իսկ փետրվարի 18-ին «Լիվերպուլի» հետ դիմակայության առաջին հանդիպումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում