Ռեալը պատրաստ է 250 միլիոն ֆունտ վճարել Մբապեի համար

Ռեալը պատրաստ է 250 միլիոն ֆունտ վճարել Մբապեի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալը» ուշադրությամբ հետևում է Կիլիան Մբապեի և ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի շուրջ զարգացող իրադարձություններին։

Ինչպես տեղեկացնում է Sportsmole.co.uk-ն, «արքայական» ակումբը մտադիր է 250 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Կիլիան Մբապեին գնելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 2020-ի ամռանը ցանկանում է գնել ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն և Թոմաս Տուխելը որոշակի տարաձայնություններ ունեն։

Ավելի վաղ Կիլիան Մբապեն Ինսթագրամում հավանել էր «արքայական» ակումբի մի քանի ֆուտբոլիստների հրապարակումներ, որոնք կապված են եղել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում