Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնության 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ։
Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: