«Միլանը» 9-րդ անգամ անընդմեջ չի պարտվել

«Միլանը» 9-րդ անգամ անընդմեջ չի պարտվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԻտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթել է «Տորինոյին» (1:0):

«Ռոսսոներիները» երկարացրել են սեփական հարկի տակ առանց պարտությունների հանդիպումների շարքը՝ հասցնելով այն 9 խաղի (4 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

Խաղի 25-րդ րոպեին աչքի է ընկել խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը, որը գոլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ:

Այս հաղթանակից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում