Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել

Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել իտալական թիմի հերթական մարզումից.

«Նախապատրաստվելով հաջորդ խաղին»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

«Ռոման» իր հաջորդ խաղը կանցկացնի Եվրոպա լիգայի շրջանակում՝ սեփական հարկի տակ ընդունելով բելգիական «Գենկին»: Խաղը կկայանա փետրվարի 20-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում