«Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է Մեսսիին ձեռք բերելու տարբերակը

«Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է Մեսսիին ձեռք բերելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու տարբերակը: Լրագրող Ջոն Ռոխասը պատմել է այդ մասին իր «թվիթերյան» էջում:

Արգենտինայում ակտիվորեն քննարկվում են այն լուրերը, որ Մեսսիի հոր հետ կապվել են «Լոս Անջելես Գելաքսիից» ՝ պարզելու, թե ինչպես է կատալոնական ակումբում տիրող իրավիճակը ազդել Լիոնելի վրա, և արդյոք նա համարում է MLS-ի ակումբը որպես իր կարիերան շարունակելու տարբերակ:

Երեկ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Բարսելոնան» վճարել է I3 կազմակերպությանը՝ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին սատարելու և սոցցանցերում թիմի ֆուտբոլիստներին քննադատելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում