Նեյմարը մեղադրել է ՊՍԺ-ի բժիշկներին և ակումբի ներկայացուցիչներին

Նեյմարը մեղադրել է ՊՍԺ-ի բժիշկներին և ակումբի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am«Բորուսիայի» դեմ խաղից առաջ Ֆրանսիայի առաջնության վերջին երեք հանդիպումները բաց թողած Նեյմարը մեղադրել է ՊՍԺ-ի բժիշկներին և ակումբի ներկայացուցիչներին:

«Դժվար էր անընդմեջ չորս խաղ չխաղալ, բայց դա իմ ընտրությունը չէ: Ակումբի որոշումն էր, բժիշկներինը: Մենք շատ խոսեցինք, և ինձ դուր չէր գալիս դա: Ես ուզում էի խաղալ և ես ինձ լավ էի զգում, բայց ակումբի ներկայացուցիչները վախեցան, որ դա կազդի ինձ վրա», – մեջբերում է Նեյմարին RMC Sports-ը

Երեկ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։69-րդ րոպեին գերմանական թիմին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ 75-րդ րոպեին ՊՍԺ-ից Նեյմարը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Հոլանդը դուբլ ձևակերպեց և «Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով։

Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում