Բավարիայի կիսապաշտպանը ` Յուվենտուսի դիտակետում

Բավարիայի կիսապաշտպանը ` Յուվենտուսի դիտակետում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրած է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտան Տիագո Ալկանտարայով, հաղորդում է Sport Bild-ը:

Նշվում է, որ իտալական ակումբը կդիտարկի իսպանացու տարբերակը, եթե չկարողանա գնել Պոլ Պոգբային:

Հիշեցնենք, որ Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Հավելենք` նախկինում հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամեն գնով ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

Ալկանտարան համարվում է կատալոնական Բարսելոնայի ակադեմիայի սան և 2013թ-ին է տեղափոխվել Մյունխեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում