Հայտնի է՝ որ ըմբիշները կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Հայտնի է՝ որ ըմբիշները կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա վարկանիշային մրցաշարին կմասնակցեն՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը:

Ովքեր վարկանիշ նվաճեն, նրանք էլ կմեկնեն Օլիմպիական խաղերին:Եվս մեկ վարկանիշային մրցաշար կկայանա արդեն ապրիլի վերջին Բուլղարիայում: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանն անհրաժեշտության դեպքում կմասնակցեն այդ մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում