USD
EUR
RUB

Վարչապետը Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներն այսուհետ պարգևատրվելու են 5 մլն-ական դրամով: Նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով չի նախատեսվել բյուջետային խրախուսում, իսկ այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից այդ նպատակի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում այսօր ընդունեց առաջին պարգևատրվողներին՝ 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների անվանացանկը (25 մարզիկ) կազմվել է հետևյալ ընթացակարգով․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին ներկայացրել է 2019 թ․-ի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող մարզիկների անվանացանկը, իսկ ֆեդերացիաները ներկայացրել են 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր անցած տարի ունեցել են նշանակալի մարզական նվաճումներ, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում գրանցել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել:

Լավագույնները որոշվել են նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների), լրագրողների և sms քվեարկության համադրմամբ. բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմել է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը:

Լրահոս
Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ Ռոնալդուն խնդրել է երկրպագուներին մասնակցել 2020 թվականի Եվրոպայի լավագույն կղզու քվեարկությանը ԵԼ. Միլանն արտագնա հաղթանակ տարավ Հայ ըմբիշները բավականին լավ արդյունքներ են գրանցել Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում Արարատ-Արմենիան 2 գոլ է խփում վերջին րոպեներին ու խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ Բեյլի հեռանալուց հետո կա՛մ Ասենսիոն, կա՛մ Վինիսիուսը կվերցնեն 11 համարը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՊՍԺ-ն վերջին րոպեին հաղթանակ կորզեց Մեցի հետ խաղում Բարսելոնան հաղթեց. Մեսսին՝ դուբլի հեղինակ Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա Ռոմայի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը չիրագործվեց Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով Եվրոպական 3-րդ խաղերի կազմկոմիտեի և ԵՕԿ-ի ղեկավարները հանդիպել են Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով Լևոն Արոնյանը Champions Showdown:CHESS 9LX մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը Մանչեսթեր Սիթին 89 միլիոն եվրո է առաջարկել Աթլետիկոյի պաշտպանի համար Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 58 տարեկան ԲԿՄԱ-ն հաղթեց Վեստ Արմենիային ՀՀ ԿԳՄՍ-ն հրապարակել է մարզիկների ցուցակը, որոնք կստանան ամսական պատվովճարներ Թքած ունեմ այդ ամենի վրա. Դե Բրույնեն ՝ Մեսսիի չկայացած տեղափոխության մասին Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար ՊՍԺ-ն բանակցում է Ինտերի պաշտպանի հետ Արարատը դժգոհ է Նոա-Արարատ խաղի մրցավարությունից Բավարիան պատրաստ է 6-8 միլիոնով վաճառել Մարտինեսին Նոա-Արարատ․ հյուրերը բացում են խաղի հաշիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցները ստացան իրենց արտոնագրերը Լոռին նոր կիսապաշտպան ունի Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Աղբյուր Հիանալի կլիներ ձեռք բերել Կամավինգային․ Տուխել Առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների ՊՍԺ-ն պարտվեց Լանսին (տեսանյութ) FIFA 21. Մեսսին լավագույնն է, Ռոնալդուն ՝ երկրորդը Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց Արարատ Հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Էստոնիայի դեմ խաղում Դոսան վերադարձել է Լոռի Մելիքբեկյանը՝ Մխիթարյանի բացակայության մասին Իտալացի երիտասարդ տաղանդը տեղափոխվեց Միլան Տիգրան Բարսեղյանը՝ Աստանայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ Մխիթարյանը շարունակում է փայլել. Ռոման առաջին խաղակեսից հետո ջախջախում է Ֆրոսինոնեին (տեսանյութ)
website by Sargssyan