Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում