Նապոլիի հաղթարշավը շարունակվում է

Նապոլիի հաղթարշավը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԻտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Նապոլին» արտագնա խաղում հաղթեց «Բրեշիային»: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ Ջենարո Գատուզոյի թիմի:

Հաղթողների կազմում մեկական անգամ առանձնացան Լորենցո Ինսինյեն (11մ) և Ֆաբիան Ռուիսը: Միակ գոլի տանտերերից խփեց Ջոն Չանսելորը:

«Նապոլին» բաևձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական, «Բրեշիան» մնաց նախավերջին ՝ 19-րդ հորիզոնականում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում