ATP-Մարսել․ Մեդվեդևը լքում է պայքարը, Ցիցիպասը հաղթեց Պոսպիշիլին

ATP-Մարսել․ Մեդվեդևը լքում է պայքարը, Ցիցիպասը հաղթեց Պոսպիշիլին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amՖրանսիայի Մարսել քաղաքում շարունակվում է թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։

Մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևը անակնկալ պարտություն է կրել քառորդ եզրափակչում։ Ռուս թենիսիստը երկու սեթում 4-6, 0-6 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժիլ Սիմոնին։

Ստեֆանոս Ցիցիպասը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։ Հույն թենիսիստը երկու սեթում 7-5, 6-3 հաշվով հաղթել է Վասեկ Պոսպիշիլին։

Քառորդ եզրափակիչ վերջին զույգում միմյանց դեմ մրցում են Եգոր Գերասիմովն ու Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում