Բավարիան խաղավերջում հաղթանակ կորզեց Պադերբորնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բավարիան» խաղավերջում կորզեց հաղթանակը «Պադերբորնից»: Հանդիպումը, որն անցկացվեց փետրվարի 21-ին Մյունխենում, ավարտվեց 3:2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
«Բավարիայից» հաշիվը բացեց Գնաբրին, սակայն «Պադերբորն» ընդմիջումից առաջ վերականգնեց հաշվի հավասարությունը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կողմից թույլ տրված անփույթ խաղի պատճառով, ով Դենիս Սրբենիին թույլ տվեց գնդակը խլել իրենից և այն ուղարկել դատարկ դարպասը:
Falhou feio o Neuer. #Bundesliga
— Futebol Diário (@FutebolDiario10) February 21, 2020
pic.twitter.com/7JqeRlImrC