Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթեց մրցակցին 6-րդ ռաունդում

Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթեց մրցակցին 6-րդ ռաունդում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԵրկրորդ միջին քաշային կարգի Կանադայի ներկայացուցիչ (մինչև 76.2 կգ), ազգությամբ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյան (25-0) հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Տիմո Լայնեին:

Հաղթանակը առաջին հայացքից դյուրին չէր թվում սկզբում, սակայն Բազինյանը ավելացրեց մարտի տեմպն ու հարվածների շարքը, որն անմիջապես տվեց իր պտուղները: 6-րդ ռաունդում ֆիննը հայտնվեց Բազինյանի հարվածների կարկուտի տակ և 45-րդ վարկյանին մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում