ԱՊԼ․ Չելսին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

ԱՊԼ․ Չելսին հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԱնգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Չելսին» ընդունել էր «Տոտենհեմին»: Ֆրենկ Լեմպարդի թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն։ Երկրորդ խաղակեսի սկզբին Լեմպարդի թիմի առավելությունը կրկնապատկեց Մարկոս Ալոնսոն։ Խացավարտին մոտ Անտոնի Ռուդիգերը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակեց 44 միավոր և ամրապնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Տոտենհեմը» 40 միավորով 5-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում