Մխիթարյանը՝ Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Մխիթարյանը՝ Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեչչեի» դեմ խաղի (4:0) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը քվեարկության արդյունքներով շրջանցել է «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին և թուրք Չենգիզ Ունդերին։

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա հայ ֆուտոբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։