Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԻտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հաստատել է, որ Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումները, որոնք անցկացվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում, կանցկացվեն առանց հանդիսականների:

Ընդհանուր առմամբ, փակ դռների ետևում կկայանան վեց հանդիպում.

«Միլան» – «Ջենոա» (կիրակի);
«Պարմա» – ՍՊԱԼ (կիրակի);
«Սասուոլո» – «Բրեշիա» (կիրակի);
«Յուվենտուս» – «Ինտեր» (կիրակի);
«Սամպդորիա» – «Վերոնա» (երկուշաբթի):

Հետևեք մեզ նաև Telegram-ում