ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԿիևի «Դինամոյի» 23-ամյա հարձակվող Արտյոմ Բեսեդինը 1 տարով որակազրկվել է և չի կարող մասնակցել պաշտոնական հանդիպումներին, հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:

Նա մեղադրվում է դոպինգ օգտագործելու մեջ: Այսպիսով, Բեսեդինը բաց կթողնի Եվրո-2020-ը:

Հավելենք, որ կիևյան ակումբը հնարավորություն ունի բողոքարկել այդ որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում: Նշվում է, որ թիմի իրավաբանները ուսումնասիրում են ստացված փաստաթղթերը:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Դինամոն» կդիմի այդ քայլին:

Ուկրաինայի այս առաջնությունում Բեսեդինը անցկացրել է 13 հանդիպում և դարձել 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում