Ձյուգարի. Նապոլի-Բարսելոնա խաղը զզվելի էր. Բուսկետսը իմ հոր պես էր խաղում

Ձյուգարի. Նապոլի-Բարսելոնա խաղը զզվելի էր. Բուսկետսը իմ հոր պես էր խաղում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Ձյուգարին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի մասին, որում կապտանռնագույնները հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին «Նապոլիի» հետ (1:1): Նա նաև քննադատել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի խաղը.

«Խաղը զզվելի էր: Բուսկե՞տսը. նա խաղում էր այնպես, կարծես իմ հայրն էր դաշտ դուրս եկել»,– Ձյուգարիի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:

Հանդիպման հաշիվը խաղի 30-րդ րոպեին բացել է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը: «Բարսելոնայի» կազմում պատասխան գոլը հեղինակել է Անտուան Գրիզմանը` 57-րդ րոպեին: Խաղի վերջնամասում հյուրերը մնացել է 10 հոգով, երբ դաշտից հեռացվել է կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

«Բարսելոնա»-«Նապոլի» պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 00:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում