Ռեալը 70 միլիոն եվրո կառաջարկի Նապոլիի ֆուտբոլիստի համար

Ռեալը 70 միլիոն եվրո կառաջարկի Նապոլիի ֆուտբոլիստի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԻտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հաջորդ ամռանը կարող է լքել Սերիա Ա-ն և վերադառնալ հարազատ Իսպանիա:

Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը 70 միլիոն եվրո կառաջարկի այդ տրանսֆերի համար, տեղեկացնում է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ «Նապոլին» 150 միլիոն եվրո է պահանջում 23-ամյա ֆուտբոլիստի համար:

Ռուիսին իր կազմում են ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Իսպանացու պայմանագիրը նեապոլիտանցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ա Սերիայի այս մրցաշրջանում Ռուիսը անցկացրել է 31 հանդիպում և դարձել՝ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում