Մարկիզիո. Յուվենտուսն արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթանակին

Մարկիզիո. Յուվենտուսն արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոսել է Չեմպիոնների լիգայում թուրինյան ակումբի անհաջողությունների մասին: Մարկիզիոն խոստովանել է,որ իրեն մինչ օրս վշտացնում է ՉԼ-ի Գավաթի բացակայությունը սեփական հավաքածուում.

«Ինձ չի բարկացնում այն, որ ես 8-րդ սկուդետոն չնվաճեցի «Յուվենտուսի» հետ: Ես 8-րդ չեմպիոնությունը նվաճեցի Ռուսաստանում: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում, երբ ակումբն այդքան շատ հաջող շրջան էր ապրում: Հուսով եմ՝ իմ նախկին թիմակիցները կկարողանան հաղթել Չեմպիոնների լիգայում: Նրանք արժանի էին սրան՝ հաշվի առնելով բոլոր այն զոհողություննները, որոնց գնացել են»,– ասել է Մարկիզիոն DAZN-ին տված հարցազրույցում:

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Լիոնին»: Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա Թուրինում մարտի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում