Ռեալը հետաքրքրված է Աթլետիկոյի ֆուտբոլիստով

Ռեալը հետաքրքրված է Աթլետիկոյի ֆուտբոլիստով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Sport.es-ը:

«Ռեալը» դիտարկում է 26-ամյա կիսապաշտպանին ամռանը գնելու տարբերակը: Նշվում է, որ մադրիդյան ակումբը Կազեմիրոյին փոխարինող է փնտրում:

Նշվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչները արդեն կապվել են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Լա Լիգայի այս մրցաշրջանում գանացի կիսապաշտպանը անցկացրել է 23 հանդիպում և խփել` 2 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում