ԵԼ. Արսենալը պարտվեց ամենավերջում, իսկ Սևիլիան 1/8 եզրափակչում է

ԵԼ. Արսենալը պարտվեց ամենավերջում, իսկ Սևիլիան 1/8 եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԵվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին Լոնդոնի «Արսենալն» ու հունական «Պանատինաիկոսը»:

Հունաստանում 1-0 հաշվով հաղթել էր Արտետայի թիմը: Պատասխան խաղն անցավ հավասար պայքարում: 53-րդ րոպեին Պապե Աբու Սիսեն առաջ մղեց հյուրերին:

Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:113-րդ րոպեին Օբամեյանգը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1, բայս սա դեռ ամենը չէր: 119-րդ րոպեին հունական ակումբը Էլ Արաբիի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց ու անցավ հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում է նաև «Սևիլիան»: Իսպանական թիմը պատասխան խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ ու առաջին խաղում մրցակցի հարկի տակ արդյունավետ ոչ-ոքիի շնորհիվ անցավ հաջորդ փուլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում