Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ մարզել եմ

Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ մարզել եմ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amԴոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, տեղեկացնում է Tuttomercato-ն:

«Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ:

Իհարկե, իմ թիմում եղել են` Վիլիան, Ֆերնանդինյո, Դուգլաս Կոստա, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»:

«Ռոմայի» կազմում Մխիթարյանը այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում և դարձել` 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում