Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.amՇվեյցարական Նիոնում այսօր կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Իտալական «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կմրցի մրցաշարի հնգակի հաղթողի ` «Սևիլիայի» հետ:

«Բազելի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր. Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «ՌԲ Զալցբուրգ»-«Այնտրախտ» հանդիպումը հնարավոր փոթորկի պատճառով հետաձգվել էր և կկայանա այսօր` կեսգիշերին:

«Խետաֆեն», որը նախորդ փուլում պայքարից դուրս թողեց «Այաքսին», այժմ հանդիպելու է Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերի» հետ:

Եվրոպա լիգայի հայտնություն դարձած ԼԱՍԿ-ը կհանդիպի մրցաշարի ֆավորիտ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Մնացած զույգերը` ստորև.

«Ստամբուլ Բաշակշեհիր» – «Կոպենհագեն»

«Օլիմպիակոս – «Վուլվերհեմփթոն»

«Ռեյնջերս» – «Բայեր»

Վոլֆսբուրգ – «Շախտյոր»

«Ինտեր» – «Խետաֆե»

«Սևիլիա» – «Ռոմա»

«Այնտրախտ» / «Զալցբուրգ» – «Բազել»

ԼԱՍԿ – «Մանչեսթեր Յունայթեդ»

Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում