Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆուտբոլիստը (լուսանկար)

Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆուտբոլիստը (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է առաջին ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է CGTN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իրանցի 23-ամյա Իլհամ Շեյխին 10 օր պայքարել է հիվանդության դեմ, սակայն ապարդյուն: Աղջիկը զբաղվում էր մինի ֆուտբոլով: Սպորտի ասպարեզում սա առաջին դեպքն է:

Հիշեցնենք, որ վիրուսը հայտնաբերվեց Չինաստանում, որին արդեն զոհ է գնացել 2500 մարդ, իսկ բուժվածների թիվը հասնում է 30 հազարի: Երեկ նաև պարզ դարձավ, որ Իտալիայում մեկ այլ ֆուտբոլիստի մոտ նույնպես հայտնաբերվել է վարակը, բայց նա արդեն բուժվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում