Ռոնալդու. Հիասթափված ենք Լիոնի հետ խաղի արդյունքից, բայց մենք երկրորդ խաղ էլ ունենք

Ռոնալդու. Հիասթափված ենք Լիոնի հետ խաղի արդյունքից, բայց մենք երկրորդ խաղ էլ ունենք

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ առաջին խաղի մասին: Հանդիպումը, որը կայացել է Ֆրանսիայում, ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:

Թուրինցիներն այդ խաղում ոչ մի հարված չեն կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Եվրագավաթներում «Յուվենտուսի» հետ նման բան պատահում է 2006 թվականից ի վեր առաջին անգամ

«Նման բաներ կարող են տեղի ունենալ, սա ֆուտբոլ է: Իհարկե, մենք գոհ չենք արդյունքից և կրած պարտությունից, սա նորմալ է: Չեմպիոնների լիգայում բարդ է լինում: Մենք հիասթափված ենք, բայց դեռ երկրորդ խաղն ունենք, որը կկայանա տանը: Մենք վստահ ենք մեր ուժերին:

Կարող ենք շտկել իրավիճակն ու դուրս գալ հաջորդ փուլ: Հիմա մեր նպատակը հաջորդ խաղում հաղթելն է, իսկ հետո արդեն Չեմպիոնների լիգայի պատասխան խաղն է: Մենք թեթևացած ենք, բայց կենտրոնացած «Ինտերի» հետ խաղի վրա»,– Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում