ՄՅՈւ-ի, Բարսելոնայի և Ռեալի երկրպագուներն ավելի շատ էին, բայց այժմ ամենուր Լիվերպուլն է․ Մանե

ՄՅՈւ-ի, Բարսելոնայի և Ռեալի երկրպագուներն ավելի շատ էին, բայց այժմ ամենուր Լիվերպուլն է․ Մանե

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է Սենեգալի երկրպագուների մասին:

«Հիմա Սենեգալում բոլորը երկրպագում են «Լիվերպուլին»: Երկու տարի առաջ այդպես չէր. «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի» և «Ռեալի» երկրպագուներն ավելի շատ էին, բայց այժմ ամենուր «Լիվերպուլն» է:

Երբ «Լիվերպուլը» խաղում է, դա նման է Սենեգալի ազգային հավաքականի խաղին, այնպես որ, եթե մենք նվաճենք չեմպիոնությունը, դա կլինի հրաշալի», – մեջբերում է Մանեին BBC-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում