«Ռեալը» Չինաստանի Ուհան քաղաքի ֆուտբոլիստներին հրավիրել է կլասիկոն դիտելու

«Ռեալը» Չինաստանի Ուհան քաղաքի ֆուտբոլիստներին հրավիրել է կլասիկոն դիտելու

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության կազմակերպիչների հետ համատեղ բարի ժեստ է արել չինական «Ուհան Չժոեր» ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ: Վեստի.ռու-ն գրում է, որ «Ռեալը» ուհանցի մարզիկներին հրավիրել է Իսպանիա՝ մարզական հավաքների, և քանի որ քաղաքը համարվում է կորոնավիրսի ծագման օջախը, ֆուտբոլիստները չեն կարողանում վերադառնալ հայրենիք:

Որպես համերաշխության նշան՝ նրանց հրավիրել են «Ռեալ»-«Բարսելոնա» էլ կլասիկոյին: Խաղը կայանալու է մարտի 1-ին:

Այս պահին «Բարսելոնան» 55 միավորով Լա լիգայի առաջատարն է, «Ռեալը» 53 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում