Լա լիգան ունի նոր առաջատար․ Ռեալը հաղթում է Բարսելոնային (տեսանյութ)

Լա լիգան ունի նոր առաջատար․ Ռեալը հաղթում է Բարսելոնային (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Իսպանիայի Լա լիգային 26-րդ տուրի շրջանակում ավարտվեց Էլ կլասիկոն։

Առաջին խաղակեսում 2 թիմերն էլ մեկմեկու դարպասը գրավելու լավ հնարավորություններ ունեցան, բայց արքայական թիմին մի քանի անգամ փրկեց Կուրտուան, իսկ կատալոնական ակումբի դարպասին կատարված հարվածները բարձր կամ շեղ էին ստացվում։ 34-րդ րոպեին Արթուրը կարող էր բացել հաշիվը, սակայն Կուրտուան փրկեց։ 41-րդ րոպեին Մեսսին հրաշալի հնարավորություն ուներ, սակայն կրկին անխոցելի էր բելգիացի դարպասապահը։

Երկրորդ կեսում Զիդանի թիմն ավելի համոզիչ տեսք ուներ։ 2 հրաշալի հնարավորություն չօգտագործեց Իսկոն, մեկ անգամ էլ շատ լավ պահ կորցրեց Բենզեման։ 71-րդ րոպեին Վինիսիուսը սուր անկյան տակ հարված կատարեց, գնդակը դիպավ Պիկեի ոտքին ու հայտնվեց դարպասում։ 92-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալուց վայրկյաններ անց Մարիանո Դիասը սուր անկյան տակ երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու դրեց խաղի վերջակետը՝ 2։0։

«Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու վերադարձրեց աղյուսակում առաջատարի դիրքը։ Սետյենի թիմը երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում