Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Կալյարիի հետ խաղում

Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը Կալյարիի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ArmSport.amWhoscored հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունն Ա Սերիայի 26-րդ տուրի` «Կալյարիի» հետ խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր` 9.5 գնահատականն է ստացել: Նրանից բարձր գնահատական ստացել է միայն Նիկոլա Կալինիչը (9.8), որն էլ հենց ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ ըստ Whoscored-ի:

Մխիթարյանը «Կալյարիի» հետ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա ընդհանուր առմամբ 3 հարված է կատարել, 3-ն էլ` դարպասին: Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 38 փոխանցում է կատարել, որոնցից 3-ը` սրող: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը 84.2% է կազմել: Նա 65 անգամ է դիպչել գնդակին:

Հիշեցնենք` «Ռոման» 4:3 հաշվով հաղթել է հյուրընկալվելիս ու այժմ 45 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում