ԲԽ. Ուրարտուն հաղթեց Լոռիին

ԲԽ. Ուրարտուն հաղթեց Լոռիին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ArmSport.amՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոռիին»:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Ուրարտուի» ռուս ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը: Մինչ ընդմիջման գնալը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ամրապնդել է առավելությունը: «Ուրարտուի» կազմում իր առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել Իգոր Պադերինը:

«Ուրարտուն» հաղթել է 2-0 հաշվով ու միավորների քանակը հասցրել 20-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում