Մինասյան. Երկրորդ հատվածում դիտարժան առաջնություն է լինելու

Մինասյան. Երկրորդ հատվածում դիտարժան առաջնություն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ArmSport.am: «Դիտարժան առաջնություն է լինելու այս երկրորդ կեսը»,- վստահ է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը նկատում է՝ 6-7 թիմ մեծ հավակնություններ ունի:

Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սկսեց հաղթանակով՝ 3-0 հաշվով հաղթելով Երևանի «Արարատին»։

«2 մասի կբաժանեմ խաղը՝ առաջին և երկրորդ խաղակես: Երկրորդ խաղակեսում մեզ վրա երևի մի քիչ ազդեց այդ հաշիվը: Գործողութուններն այն չէին, ոնց որ մենք էինք ուզում, բայց առաջին խաղակեսը մեզ բավարարեց լրիվ՝ թե՛ տակտիկապես, թե՛ մնացած առումներով ճիշտ էինք խաղում»,- խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում արդյունքներն ամփոփեց Մինասյանը:

Թիմի 3 նորեկները՝ Օտուբանջոն, Գոֆրանը և Վակուլենկոն, ըստ գլխավոր մարզչի թիմն իսկապես ուժեղացրել են, պարզապես նրանց հարկավոր է ադապտացիա թե՛ նոր թիմին, թե նոր առաջնությանը:

Գոռ Մալաքայնը մինչև մայիս կմնա «Արարատ-Արմենիայի» հետ: Վարդան Մինասյանը չի մեկնաբանում թե ինչու չկայացավ Մալաքյանի տրանսֆերը «Ժետիսուում» անցկացրած փորձաշրջանից հետո.

«Գոռ Մալաքյանի տրասֆերը չգիտեմ ինչու չկայացավ: Նա էլի տարբերակ ուներ գնալու, բայց նախընտրեց մնալ ու թիմին օգնել: Համենանդեպս, մինչև մայիս նա մեզ հետ է: Բայց եթե լավ առաջարկ եղավ, ինչպես Պետրոսին Ավետիսյան մենք թողեցինք, այնպես էլ իրեն կթողնենք:

Մարկոս Պիզելիի կարիերայի ավարտելն ու հեռանալն, իհարկե, ազդել է թիմի վրա, նկատում է Վարդան Միանասյանը. «Բայց ունենք այն ինչ ունենք: Մենք կարողացանք արագ ելքը գտնել, եթե նկատել եք մենք նաև սխեմա ենք փոխել: Ունենք ֆուտբոլիստներ, նույնիսկ մեկ դիրքի վրա 2 ֆուտբոլիստ, որոնք ցանկացած պահի մեկը մյուսին փոխարինում են: Հուսով եմ մեր խաղի որակը չի ընկնի»

Հետևեք մեզ նաև Telegram-ում