Ֆերլան Մենդին բացատրել է` ինչու է տեղափոխվել Ռեալ, և ոչ` Բարսելոնա

Ֆերլան Մենդին բացատրել է` ինչու է տեղափոխվել Ռեալ, և ոչ` Բարսելոնա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.am«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին պատմել է 2019 թվականի ամռանը «Լիոնից» մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին: 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան», բայց նա, ամեն դեպքում, որոշել է կարիերան շարունակել «սերուցքայինների» կազմում.

«Չէ՞ որ սա «Ռեալն» է: Ամեն ինչ շատ պարզ է: Զինեդին Զիդանը ևս առավելություն էր: Նրանք ստիպված չեղան ինձ համոզել: Մենք խոսեցինք տրանսֆերի մասին, բայց ամեն ինչ կարելի էր շատ արագ լուծել:

Չէի ասի, որ արդեն ինձ դրսևորել եմ Մադրիդում: Դեռ մեծ ճնշում եմ զգում: «Լիոնում» ամեն ինչ այլ էր: Այստեղ սպասումների մակարդակը շատ բարձր է»,- ասել է Մենդին TF1-ին տված հարցազրույցում:

«Ռեալը» Ֆերլանի համար 48 մլն եվրո է վճարել «Լիոնին»: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «սերուցքայիններին» բոլոր մրցաշարերում 21 խաղում է օգնել: Ֆրանսիացու ակտիվում 2 գոլային փոխանցում կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում