Ռոնալդուն մեկնել Է Մադեյրու. Ֆուտբոլիստը հնարավոր է չմասնակցի Միլանի դեմ խաղին

Ռոնալդուն մեկնել Է Մադեյրու. Ֆուտբոլիստը հնարավոր է չմասնակցի Միլանի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.am: Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շտապ մեկնել է հայրենիք: Հիշեցնենք, որ այսօր ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն հոսպիտալացվել է՝ սրտամկանի կաթվածի պատճառով:

Հիշեցնենք, որ վաղը պետք է կայանա Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս»-«Միլան» հանդիպումը, բայց դա չի խանգարել ֆուտբոլիստին մեկնել հայրենիք:

Այս պահին Ավեյրուն գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում