Վինուս Ուիլյամսը առաջին անգամ կարիերայում պարտվել է 5 խաղում անընդմեջ

Վինուս Ուիլյամսը առաջին անգամ կարիերայում պարտվել է 5 խաղում անընդմեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ArmSport.amԱշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը Մոնտերեյի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Աննա Կարոլինա Շմիդլովային 6-4, 3-6, 2-6 հաշվով:

WTA-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է ամերիկուհի թենիսիստի կարիերայում, երբ նա հինգ անընդմեջ խաղում պարտություն է կրում:

Վինուս Ուիլյամսը ընթացիկ մրցաշրջանում դեռևս հաղթանակ չի տարել: Հաղթանակի դեպքում Ուիլյամսը կկրնի իր կրտսեր քրոջ՝ Սերենա Ուիլյամսի տպավորիչ ցուցանիշը, ով հաղթանակներ է գրանցել չորս տարբեր տասնամյակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում