Արցախցի երկու մարզիկ բռնցքամարտի միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

Արցախցի երկու մարզիկ բռնցքամարտի միջազգային մրցաշարում արժանացել են ոսկե մեդալների

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Artsakhpress.amՓետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսասաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի օլիմպիական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախագահ Նարեկ Աբրահամյանը:

Մրցաշարին ավելի քան 250 մարզիկ է մասնակցել աշխարհի տարբեր երկրներից:

«Արցախից մասնակցել է չորս մարզիկ, որոնցից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը գրավել են առաջին մրցանակային տեղ: Ի դեպ, չնայած էրիկն ունի 38 կգ քաշ, բայց նա հանդես է եկել 40 կգ քաշային կարգում և պատվով հաղթանակ կրել:

Արդյունքները գոհացուցիչ են, և պետք է նշեմ, որ յուրաքանչյուր մրցաշար մեծ ազդեցություն է ունենում մեր մարզիկների թե՛ հոգեբանական և թե՛ մարտական պատրաստվածության մակարադակի բարձրացման վրա: Մենք նաև կարողացանք այնտեղ ներկայանալ որպես Արցախի պատվիրակներ, և ցավով պետք է նշեմ, որ շատերը չգիտեն Արցախի Հանրապետության մասին:

Համոզված եմ, որ արցախցի մարզիկները, մասնակցելով տարբեր մրցաշարարերի, կկարողանան միշտ բարձր պահել մեր հանարապետության պետական դրոշը»,-ավելացրել է Ն. Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ հաղթող մարզիկներն արժանացել են գավաթների, ոսկե մեդալների և դիպլոմների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում